Հայկական Podcastle-ը գործարկել է ձայնի թվային պատճենը ստեղծող գործիք

Հայկական Podcastle-ը գործարկել է նոր Revoice գործիքը, որը թույլ է տալիս ստեղծել սեփական ձայնի թվային պատճենը եւ հեշտությամբ օգտագործել այն աուդիո ստեղծելու համար՝ պարզապես մուտքագրելով տեքստ։

Գործիքը փոդքասթերներին հնարավորություն է տալիս խնայել խմբագրման ժամանակը եւ ավտոմատացնել բովանդակության ստեղծման կրկնվող, բայց կարեւոր հատվածները։

Սկսելու համար օգտատերերին կառաջարկվի կարդալ եւ ձայնագրել 70 տարբեր նախադասություն, որից հետո Podcastle-ի արհեստական բանականությամբ աշխատող ալգորիթմը 24 ժամվա ընթացքում կմշակի ձայնի թվային պատճենը։ 

Տեսանյութում կարող եք ծանոթանալ, թե ինչպես է աշխատում Revoice-ը։