Picsart-ը ճանաչվել է աշխարհի լավագույն 20 հավելվածներից մեկը

Picsart-ը ճանաչվել է աշխարհում լուսանկարների խմբագրման #1 հավելված:

data.ai-ի Sate of Mobile 2023 նոր զեկույցում հայկական ծագում ունեցող Picsart-ն ընդգրկվել է աշխարհի լավագույն 20 հավելվածների շարքում՝ գլխավորելով լուսանկարների խմբագրման անվանակարգը։   

Վարկանիշում են ընդգրկվել նաեւ Netflix-ը, TikTok-ը, CupCat-ը, Spotify-ը, Tinder-ը եւ այլն։

Նշենք, որ data.ai-ն առաջարկում է տվյալներ ավելի քան 8 միլիոն հավելվածի եւ հազարավոր կայքերի վերաբերյալ, որոնք օգնում են լիարժեք պատկերացում կազմել բջջային շուկայի մասին՝ հաճախորդներ ներգրավելու եւ պահպանելու, աճի, առաջնահերթությունների սահմանման, նոր շուկաներ մուտք գործելու եւ օպտիմալացման համար:

Աղբյուր: https://itel.am/am/news/14173